User:Ruz96
Ագարակ Ագարակը փոքր արդյունաբերական քաղաք է Հայաստանի Սյունիքի մարզի հարավ-արևմտյան մասում, ծովի մակերևույթից 650 մ բարձրության վրա։ Այն Իրանի հետ սահմանից 2-3 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք է՝ Արաքս գետի ձախ ափին մարզկենտրոնից 80կմ հարավ-արևմուտք։ Բնակչության թիվը կազմում է մոտ հինգ հազար մարդ, որի գերակշռող մեծամասնությունը աշխատում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում և նրան սպասարկող մանր հիմնարկ-ձեռնարկություններում։ Քաղաքը հիմնադրվել է 1949 թվականին, որպես բանվորական ավան։ Ագարակի հիմնադրումը կապված է այս տարածքում օգտակար հանածոների հայտնաբերման և մշակման հետ։ Ագարակ անունը, իրոք, համապատասխանում էր գյուղի թե’ վայրին, թե’ բարեբերությանը։Այն դրախտավայրի էր նման, իսկական հանգստավայր էր։Ագարակը՝ Կաքավաբերդի չորրորդ գյուղը, փոքր էր, ճիշտ է, բայց ուներ բարեբեր, պտղատու այգիներ, ոսկեհատիկ խաղողի ՝ մինչև Լեհվազ գյուղը ձգվող տարածներ, ճաշակով և կոկիկ տնամերձներ։Ի դեպ Կաքավաբերդ անունն էլ պատահական չէր այդ վայրի համար։ Մինչև 1930 թվականը՝ հանքի որոնողական աշխատանքները, տասնյակ հազարավոր կաքավներ էին ապրում, ձագ հանում, անուշ կաղ-կղաներով լցնում շուրջբոլորը։ Հանքահետախուզական աշխատանքների հետևանքով ցանքատարածքների կրճատման պատճառով մարդկանցից շուտ թռան-գնացին կաքավները. Բերդն ամայացավ, դատարկվեց աստիճանաբար։ Եվ ինչպես անտես չի մնում ոչինչ, այնպես էլ պատահեց հանքանյութի վրա նստած գյուղի հետ, որ պետք է թոշներ, վերանար որպես բնակավայր։1948 թ. գյուղը դատարկվեց, գյուղացիները պետք է հեռանային, ցրվեին։ Եվ ցրվեցին տարբեր վայրեր։ Հին Ագարակի ավերակները գտնվում են Կուրիս գյուղից մեկկմ հարավ-արևելք։ Մինչ այժմ կանգուն է 17-րդ դարում կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Ագարակ քաղաքը հիմնադրվել է 1949 թվականին՝ պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների շահագործումն իրականացնելու ակնկալիքով։ 1949 թ. գարնանը Արաքս գետի ձախ ափին կառուցվեց առաջին փայտյա տնակը և այդ ժամանակվանից սկսվեց կոմբինատին կից ավանի կառուցումը, որը ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահության 1954 թ. մայիսի 18-ի հրամանագրով դասվեց ՀԽՍՀ քաղաքատիպ ավանների շարքը։ Ագարակ քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան ծայրակետում, Արաքս գետի ձախ ափին՝ պետական սահմանի անմիջական հարևանությամբ և զբաղեցնում է 0.85 քառ.կմ տարածք։ Սյունիքի մարզի և Հայաստանի ամենահարավային քաղաքն է, որը երեք կողմից շրջապատված է բարձրաբերձ լեռներով, իսկ մի կողմում սահմանային Արաքս գետն է։Ագարակ քաղաքը միաժամանակ սահմանակից է երկու պետական միավորների՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և բնականաբար նրան է վերապահված Հայաստանի հարավային և միակ դարպասը լինելու մենաշնորհը։Ագարակը Հայաստանի ամենացածրադիր քաղաքներից մեկն է, ծովի մակարդակից ունի 700 մ բարձրություն։'